Սպոտտեդ Լեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոտտեդ Լեյք
Spotted Lake

Ստոտտեդ Լեյք լիճը
49°04′41″ հս․. լ. 119°34′01″ ամ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Կանադա Կանադա, Բրիտանական Կոլումբիա
Երկիր Կանադա
Վարչատարածքային բաժանում Բրիտանական Կոլումբիա
Վիքիպահեստում

Սպոտտեդ Լեյք (անգլ.՝ Spotted Lake[1]՝ «Բծավոր լիճ»), լիճ, որը գտնվում է Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիայում։ Տեղաբնիկ ժողովուրրդներից օկանագանները լիճն անվանել են Կլիլուկ։

Տեղագրություն և բնական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպոտտեդ Լեյքը գտնվում է Բրիտանական Կոլումբիայում , Օսույուս (Osoyoos) քաղաքի մոտ, ոչ հեռու ԱՄՆ-ի սահմանից։ Լճի ջուրը հարուստ է տարատեսակ հանքանյութերով և օժտված է աշխարհում ամենակոնցենտրացված մագնեզիումի սուլֆատով, կալցիումով և նատրիումով, ինչպես նաև արծաթով և տիտանով։ Ամառային շոգ օրերին, ջրի գոլորշիացման ժամանակ, լճի մակերևույթի վրա գոյանում են անթիվ արտասովոր ձև ունեցող բծեր, որոնք կախված եղանակային պայմաններից, կարող են ներկվել տարբեր գույներով։ Միևնույն ժամանակ բացվում են հանքանյութերի կղզիներ, ծածկված ամուր կեղևով, որոնց վրայով կարելի է քայլել։ Լճի ջուրը օժտված է բուժական հատկություններով ուժեղ թերապևտիկ ազդեցությամբ։

Առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկանագայի բնիկ հնդկացի բնակչությունը հավատում է, որ լիճը ստեղծվել է վերին ուժերի օգնությամբ, քանի որ այն օժտված է բուժիչ հատկություններով։ Գոյություն ունի հին առասպել այն մասին, որ Կլիլուկը դադարեցրել է կանադական բնիկ հնդկացի ցեղերի միջև ընթացող տևական պատերազմը։ Որոշված հարձակումից առաջ ցեղերը պետք է անցնեին լիճը։ Տեղափոխման ժամանակ նրանք լվացրել են իրենց վերքերը լճի ջրով և վերքերը միանգամից առողջացել են։ Դա էլ բերել է հնդկացիներին այն մտքին, որ եթե վերքերը այդքան հեշտությամբ առողջանում են, ապա ինչ իմաստ ունի դրանք հասցնել, այսինքն վիրավորել։

Պատկանելիության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը և շրջակա տարածքը փաստացի չի պատկանել կանադական բնիկ հնդկացի բնակչությունը։ 40 տարի այն պատկանել է մասնավոր սեփականատեր՝ Էռնեստ Սմիթին։ 1979 թվականին, երբ Սմիթը փորձեց լճի վրա կառուցել սպա-առողջարան, բնիկ ժողովուրդը փորձեց վերագնել Կլիլուկը, որպեսզի պահպանի այն որպես սրբատեղի։

Ավելի քան 20 տարի, Սպոտտեդ Լեյքի անդադար վերագնման փորձերից հետո, 2001 թվականի հոկտմեմբերի վերջին կնքվեց պայմանագիր։ 22 հեկտար հողը վաճառվեցին 720 000 $:

Ներկա պահին հատուկ պարսպապատումը խանգարում է մարդկանց մոտենալ լճի ափերին, քանի որ տեղի հնդկացի ցեղերը թույլ չեն տալիս սպիտակներին մոտենալ իրենց սրբությանը։ Դրա համար անհրաժեշտ է ստանալ ավագների թույլտվությունը, ինչը այնքան էլ հերթ չէ։ Բծավոր լիճը կարելի է տեսնել՝ կանգնելով մայրուղու վրա, ինչպես և ամեն օր վարվում են հարյուրավոր զբոսաշրջիկներ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեղի բնակիչները Սպոտտեդ Լեյք լճի ցեխը կիրառում են կավագործության մեջ։
  • Սպոտտեդ Լեյք լճի օգտակար հանածոները օգտագործվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ այն օգտագործվել է զինզմթերքի արտադրության մեջ։
  • Երբ ջերմաչափի սանդղակը բարձրանում է մինչև 43 աստիճան, լիճը մակերևույթին գոյացնում է 365 փոքրիկ լճակներ՝ տարվա օրերի քանակով։
  • Լճի ջուրը խմելու համար պիտանի չէ, նրա մեջ չի կարելի լողալ, այնտեղ ձուկ չկա, բնակվում են միայն որոշ միկրոօրգանիզմներ։
  • Ձմռանը և գարնանը Սպոտտեդ Լեյքը նման է սովորական լճի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Spotted Lake» (անգլերեն). BC Geographical Names. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպոտտեդ Լեյք» հոդվածին։